ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատասխանատվություն զգում ենք ամբողջ թիմով. Արման Փաշիկյանը` համաշխարհային Օլիմպիադայից սպասելիքների մասին

Շախմատասերների ուշադրությունն օրեր անց սևեռվելու է Հնդկաստանի վրա, որտեղ մեկնարկելու է 44-րդ Համաշխարհային Օլիմպիադան: Այս տարի Հայաստանի ընտրանին մրցաշարին կմասնակցի նոր գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Փաշիկյանը խոսել է սպասելիքների մասին, հայտնել, թե որ թիմին է համարում մրցաշարի ֆավորիտ:

-Պարոն Փաշիկյան, ի՞նչ նախապատրաստական փուլ եք անցնում մինչև 44-րդ Օլիմպիադան:

- Նախապատրաստական այս շրջանն անցկացնում ենք Ծաղկաձորում և հիմնականում հենց շախմատով էլ զբաղվում ենք: Փորձում ենք լուծումներ գտնել այն սկզբնախաղերում, որտեղ առկա են խնդիրներ, ինչպես նաև ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական վիճակին: Այս ամենի հետ մեկտեղ, նաև փորձում ենք վայելել հանգիստը Ծաղկաձորում:

-Այս տարի Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է Հնդկաստանում: Հաշվի առնելով այն, որ Հնդկաստանում իսկապես շոգ է, և սնունդն էլ առօրեական չի լինելու, արդյոք այս ամենը կարող է անդրադառնալ խաղի որակի վրա:

-Խաղի արդյունքի վրա միշտ և ամեն բան կարող է ազդել, հատկապես շախմատում: Բայց լիահույս եմ, որ ոչ շոգը, ոչ էլ սնունդը բացասական ազդեցություն չեն ունենա մեր  հավաքականի վրա: Կարող եմ ասել, որ Երևանում, Ծաղկաձորում էլ այժմ սարսափելի շոգ է: Բայց բոլորն էլ փորձված շախմատիստներ են, որոնք տարբեր երկրներում մասնակցել են տարբեր մրցաշարերի:

-Պարոն Փաշիկյան, սա ձեր առաջին պաշտոնական մրցաշարն է, որտեղ ներկայանում եք հավաքականի գլխավոր մարզչի կարգավիճակում:

-Չեմ ասի, թե որպես մարզիչ ավելի լարված եմ, քանի որ պատասխանատվություն զգում ենք բոլորս և զգում ենք ամբողջ թիմի հանդեպ: Բոլորին ծանոթ եմ, բոլորի հետ մասնակցել եմ մրցաշարերի:

-Հայաստանի հավաքականի կազմում այս տարի ունենք հիմնական կորիզը, կան նաև  երիտասարդներ Մանուէլ  Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

-Երիտասարդները թիմում նոր չեն և բոլորի հետ շատ միջազգային մրցաշարերի են մասնակցել: Բայց այստեղ առավել կարևոր է, որ Սամվելը և  Մանուէլը շատ մեծ ճնշում չզգան: Նրանք պատրաստ են թիմային մրցաշարի:

-Այս տարի տարօրինակ իրավիճակի ենք բախվելու` ԱՄՆ թիմի կազմում տեսնելու ենք Լևոն Արոնյանին: Ի՞նչ նրբություններ պետք է հաշվի առնենք, եթե ստացվի այնպես, որ մրցենք ԱՄՆ-ի հավաքականի հետ:

-Եթե անկեղծ, ապա ես վստահ չեմ, որ Լևոնը կմասնակցի Հայաստանի հետ կայանալիք խաղին, եթե այդպիսի խաղի լինի, իհարկե: Բայց եթե մրցեն, պետք է մի շարք նրբություններ հաշվի առնենք, քանի որ Լևոնը և մյուսները շատ լավ են ճանաչում միմյանց:

-Այս տարի Համաշխարհային Օլիմպիադային չի մասնակցում Ռուսաստանի հավաքականը: Արդյոք նրանց բացակայությունը նվազ մրցակցային կդարձնի՞ մրցաշարը:

-Ցանկացած մրցաշարի Ռուսաստանի հավաքականի մասնակցելը կամ չմասնակցելը  ազգում է մրցաշարի մակարդակի վրա: Սակայն այս տարի Համաշխարհային Օլիմպիադան ուժեղ կազմ է հավաքել տարբեր երկրներից: Իհարկե, բոլոր շախմատիստերը կցանկանային, որ ամբողջական մրցաշար լիներ: Սակայն ունենք այն, ինչ ունենք:

-Եվ, որոնք են ֆավորիտ թիմերը, որոնք պայքարելու են ոսկե մեդալի համար:

-Որպես այդպիսին ԱՄՆ հավաքականը, որը գործակիցներով գերազանցում է բոլորին:

-Շնորհակալ եմ, զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: